«Սանասար» բարեգործական հիմնադրամի նպատակն է հայկական ինքնության պահպանմանը և հայ ժողովրդի ինքնագիտակցության ամրապնդմանն ուղղված նախագծերի և ծրագրերի ստեղծումը, իրականացումը և աջակցությունը
Առաքելություն
Մենք ցանկանում ենք տեսնել այնպիսի Հայաստան, որտեղ հայրենիքի և միմյանց նկատմամբ գիտակցված սերը բոլորիս տանում է դեպի մեծ նվաճումներ ու հաղթանակներ, նպաստում երկրի և ժողովրդի զարգացմանն ու բարգավաճմանը:
Մենք կարևորում ենք ավանդական հայկական արժեհամակարգի վերականգնումը մեր կյանքում: Մենք ցանկանում ենք ամրապնդել հայի կապը իր մշակույթի, պատմության, հազարամյա ժառանգության հետ՝ ֆիլմերի, գրքերի, երաժշտության, երեխաների ու մեծահասակների համար նախատեսված բազմազան կոնտենտի միջոցով:
Այդ կոնտենտի բովանդակությունը ազդում է բարոյական ուղենիշերի վրա, ձևավորում մտածելակերպն ու աշխարհայացքը: Այսօր Հայաստանին և հայերին անհրաժեշտ է ազգային մշակույթին հաղորդակից դարձնող կոնտենտ, որը հային թույլ կտա հպարտանալ իր ազգությամբ, իր մշակույթով, իր պատմությամբ: Այդպիսի կոնտենտ պետք է ստեղծել հետևողական՝ հիմնվելով անցյալի հարուստ ժառանգության վրա և հաղորդելով հետագա զարգացման թափ ազգին ու պետությանը:
Հոգաբարձուների խորհուրդ
Հիմնադրամը ստեղծվել է 2024 թվականին Հայաստանում բնակվող անհատների՝ ձեռներեցների և բարերարների կողմից
Արա ՊետրոսյանՀիմնադիր
Հարություն ՊետրոսյանԳործարար
Վահե ՊետրոսյանԳործարար
Էդուարդ ԱյանյանՍցենարիստ
Գործադիր տնօրեն
Մարգարիտա Պետրոսյան
Հաշվետվություններ
2025 թվականի հաշվետվությունը հասանելի կլինի 2026 թ․ գարնանը
Հաճախ տրվող հարցեր
-
Ինչո՞վ է զբաղվում «ՍԱՆԱՍԱՐ» հիմնադրամը
«ՍԱՆԱՍԱՐ» բարեգործական հիմադրամը մշակում և իրականացնում է կրթական, մշակութային և գիտական ուղղվածության նախագծեր, որոնք նպաստում են հայ տեսակի պահպանմանը։
-
Ե՞րբ է ստեղծվել հիմնադրամը և ովքեր են նրա ղեկավարները
«ՍԱՆԱՍԱՐ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2024 թվականին գործարար Արա Պետրոսյանի նախաձեռնությամբ։
-
Ինչո՞ւ է հիմնադրամը կոչվում «ՍԱՆԱՍԱՐ»
Հիմնադրամի նպատակը հայ տեսակի պահպանումն է, ազգային ակունքների հետ կապի ամրապնդումը, հայկական ավանդական արժեհամակարգի վերահաստատումը հայ հասարակության մեջ։ Մենք կարևորում ենք ազգային էպոսում զետեղված արժեքները, իսկ Սանասարի կերպարը համարում ենք հայ տեսակի կատարյալ մարմնավորումը։
-
Ինչո՞վ է հիմնադրամը տարբերվում առևտրային կազմակերպություններից
Ոչ առևտրային կազմակերպությունները, ի տարբերություն առևտրային կազմակերպությունների, ստեղծվում են ոչ թե գումար վաստակելու, այլ սոցիալական որևէ նպատակին հասնելու համար: ՀԿ-ները և հիմնադրամները կոչված են օգնելու այն ոլորտներում, որտեղ պետությունը միշտ չէ, որ կարողանում կամ հասցնում է իրականացնել իր գործառույթները։
-
Որտեղի՞ց են գոյանում հիմնադրամի ֆինանսական միջոցները
«ՍԱՆԱՍԱՐ» հիմնադրամի ֆինանսական միջոցները գոյանում են հիմնադիրների և հոգաբարձուների խորհրդի անդամների անձնական միջոցների, ինչպես նաև կամավոր նվիրատվությունների հաշվին։
-
Ինչպե՞ս են ծախսվում հիմնադրամի միջոցները
Ստացված նվիրատվությունները չեն ծախսվում տարածքի վարձակալության, հիմնադրամի աշխատակիցների վարձատրության և այլնի վրա: Գումարներն ուղղվում են հիմնադրամի ծրագրերի և նախագծերի իրականացմանը:
-
Ինչո՞ւ կարելի է վստահել «ՍԱՆԱՍԱՐ» հիմադրամին
«ՍԱՆԱՍԱՐ» բարեգործական հիմնադրամի գործունեությունը միանգամայն թափանցիկ է, իսկ հաշվետվությունները տեղադրված են պաշտոնական կայքում և հասանելի են բոլորի համար։
-
Ինչպե՞ս կարելի է օգնել հիմնադրամին
Դուք կարող եք օգնել "ՍԱՆԱՍԱՐ" հիմնադրամին՝
• հանգանակություն անելով
• կամավորական սկզբունքներով աշխատելով որևէ նախագծի շրջանակներում
• մասնագիտական օգնություն ցուցաբերելով (խորհրդատվություն, էքսպերտիզա)
• կազմակերպչական, կոմունիկացիոն կամ որևէ այլ ծառայություն մատուցելով։
Առաջարկների դեպքում կարող եք գրել info@sanasar.am էլ․ հասցեին կամ զանգահարել +374 77 428118 հեռախոսահամարով։ -
Կարո՞ղ եմ հիմնադրամին առաջարկել իմ նախագիծը
Այո, եթե դուք ունեք նախագիծ կամ նախաձեռնություն, որը համապատասխանում է հիմնադրամի նպատակներին (հայ տեսակի պահպանմանը նպաստող կրթական, մշակութային և գիտական ուղղվածության նախագծեր), ապա կարող եք ներկայացնել այն փաստաթղթի տեսքով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը։ Ներկայացվող փաստաթուղթը կարող է կազմված լինել ազատ ոճով, բայց պարտադիր պետք է պարունակի՝
• նախագծի նկարագրությունը (ինչի մասին է և ինչպես է այն նպաստելու հայ տեսակի պահպանմանը)
• նախագծի բյուջեն
• նախագծի իրականացման ժամկետները
• ում կողմից է իրականցվելու (իրավաբանական անձ և նախագծի թիմ):
Առաջարկվող նախագծերը կարող եք ուղարկել հիմնադրամի էլ․ հասցեին՝ info@sanasar.am։







