«Բանիմացիա» անիմացիոն ֆիլմերի շարք

«Բանիմացիա» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի շարքը նվիրված է հայոց պատմության էջերին, ազգային մշակույթին և ավանդույթներին։ «Բանիմացիայի» մուլտֆիլմերում տեղ են գտնում նաև այն կարևոր և հետաքրքիր փաստերը, որոնք դպրոցական ծրագրից սովորաբար դուրս են մնում կամ մատուցվում են մակերեսորեն։ «Բանիմացիան» պատմում է մեր ազգային արժեքների մասին բարձրորակ անիմացիայի լեզվով, շեշտը դնելով պատմությունը և փաստերը մատչելի և հետաքրքիր մատուցելու վրա։ Իսկ թեթև, երբեմն զվարճալի վիզուալ լուծումներն ու հումորը էլ ավելի հետաքրքիր են դարձնում դիտումը․․․

Մարտիրոս Գավուքչյանի գրքի ռուսերեն թարգմանում և հրատարակում

Սփյուռքահայ հայագետ Մարտիրոս Գավուքչյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայոց ծագումնաբանության և հնագույն պատմության հիմնահարցերին: Նրա ուսումնասիրությունները, հրատարակված լինելով արտերկրում, հաճախ անմատչելի են մնացել ընթերցողների լայն շրջանակին, հասանելի չեն եղել նաև այլ լեզուներով, մինչդեռ օտարերկրյա հետազոտողների համար նրանք կարող են կարևոր աղբյուր հանդիսանալ։ «Ուսումնասիրություններ Հայոց հնագույն պատմության» ժողովածուն ընդգրկում է հեղինակի երկու մենագրություններն ու երկու հոդվածները: Ռուսերեն թարգմանվում և հրատարակվում է առաջին անգամ։

«Սասնա ծռեր» քվեստային խաղ

Ազգային արժեհամակարգի և ազգային մշակութային կոդի պահպանման գործում «Սանասար» հիմնադրամը կարևորում է նաև ժամանցի, զվարճանքների որակն ու բովանդակությունը։ Խաղերը նույնպես կարող են և պետք է հարգանք առաջացնեն սեփական մշակույթի ու պատմության նկատմամբ, ավելին իմանալու և կրթվելու խթան դառնան։ «Սասնա ծռեր» ինտերակտիվ ինտելեկտուալ խաղը այդպիսի խաղերի շարքից է՝ նրա հիմքում մեր ազգային էպոսի սյուժեն է․․․