Սփյուռքահայ հայագետ Մարտիրոս Գավուքչյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայոց ծագումնաբանության և հնագույն պատմության հիմնահարցերին: Նրա ուսումնասիրությունները, հրատարակված լինելով արտերկրում, հաճախ անմատչելի են մնացել ընթերցողների լայն շրջանակին, հասանելի չեն եղել նաև այլ լեզուներով, մինչդեռ օտարերկրյա հետազոտողների համար նրանք կարող են կարևոր աղբյուր հանդիսանալ։ «Ուսումնասիրություններ Հայոց հնագույն պատմության» ժողովածուն ընդգրկում է հեղինակի երկու մենագրություններն ու երկու հոդվածները: Ռուսերեն թարգմանվում և հրատարակվում է առաջին անգամ։