«Սանասար» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ տպագրվել է Արմեն Դավթյանի կողմից շումերերենից կատարված երկու թարգմանություն։
«Էնմերկարը և Էնսուխգիրաննան» պոեմը Արատտային նվիրված շումերական վիպաշարի չորս վիպերգերից առաջինն է։ Վիպաշարը բացող այս ստեղծագործությունն իր գրական-գեղարվեստական արժանիքներից զատ, պարունակում է նաև կարևոր պատմական ու մշակութային տեղեկություններ։
«Լուգալ-բանդան և Անզուդ հավքը» պոեմը նույն վիպաշարի վերջին՝ չորրորդ վիպերգն է։ Թեև այն մոտ չորս հազար տարեկան է, կոթողը աչքի է ընկնում ինքնատիպությամբ և արդիականությամբ։
Երկու թարգմանություններն էլ ունեն լեզվաբանական, դիցաբանական և այլ բնույթի մանրամասն ծանոթագրություններ։
Արմեն Դավթյանը երկար տարիներ ուսումնասիրում է շումերերենի և հայերենի առնչությունները։ Նա «Հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարան» և «Շումերների երկրագործական ուղեցույցը հայերեն է» գրքերի հեղինակն է։
Գրքերը նախատեսված են ինչպես մասնագետների, այնպես էլ գրքասերների լայն շրջանակի համար։




